Logo

Կավանին հեռանում է. նա հրաժեշտ է տվել ՄՅՈՒ-ին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:00 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և հարձակվող Էդինսոն Կավանիի պայմանագրի ժամկետն ամռանը կլրանա: Ակումբը հաստատել է, որ ուրուգվայցին հեռանում է, իսկ ֆուտբոլիստը հրաժեշտի խոսք է ասել:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին երախտապարտ լինելուց բացի այլ բան չունեմ ասելու: Իմ ժամանելու պահից նրանք մեծ հարգանք են դրսևորել: Կարծում եմ՝ նրանք գիտակցել են, որ ամբողջ նվիրումով եմ աշխատել այս թիմի համար:

Ես իսկապես երախտապարտ եմ ու ջերմ հիշողություններով կհեռանամ այստեղից: Շնորհակալ եմ»,- ասել է Կավանին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Էդինսոն Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2020 թվականի հոկտեմբերից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա