Logo

Կավանին և Ֆալկաոն կարող են դառնալ ակումբակիցներ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:51 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Կավանի-Ֆալկաո

Ուրուգվայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին իր ծառայություններն է առաջարկել իսպանական «Ռայո Վալյեկանոյին»՝ հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլիստի՝ «Ռայո Վալյեկանո» հնարավոր տեղափոխությանը կարող է խոչընդոտել ուրուգվայցու աշխատավարձը: Իսպանական ակումբում հարձակվողի հետ պայմանագիր կնքելու դեպքում այն ​​զգալիորեն ավելի քիչ կլինի, քան «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Կավանիի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի:

«Ռայոյում» է խաղում 36-ամյա կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որի հետ Կավանին երկար տարիներ մրցակցել է թե՛ հավաքականների մակարդակում, թե՛ ակումբային: Ֆալկաոյի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա