Logo

Կավանին կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:23 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, կարող է կարիերան շարունակել Լա լիգայում՝ հաղորդում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողի տրանսֆերով «Ռեալ Սոսյեդադն» է հետաքրքրված։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստի հետ արդեն բանակցություններ է վարում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրվել էր այն մասին, որ Անգլիայում հանդես գալուց հետո ուրուգվայցի հարձակվողը ցանկանում է ուժերը չափել Իսպանիայի առաջնությունը ներկայացնող որևէ ակումբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա