Logo

Թղթախաղ՝ եզրափակիչից ժամեր առաջ. Սեբալյոսի խոստովանությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:51 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (0-1) խաղից հետո «Արքայական ակումբի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հայտարարել է, որ եզրափակիչից ընդամենը ժամեր առաջ թիմի որոշ ֆուտբոլիստներ այնքան հանգիստ էին, որ թղթախաղ էին խաղում:

«Երբ ես տեսա Կարիմին, Կարվախալին, Մոդրիչին խաղից ընդամենը մի քանի ժամ առաջ թղթախաղ խաղալիս, մտածեցի. «Օհո՜, ամեն դեպքում հանգստություն կա»: Ես չէի կարող քնել նույնիսկ Սիեստայի ժամանակ»,- իսպանացի ֆուտբոլիստը խոսքը մեջբերում է հեղինակավոր լրագրող Սիդ Լոուն:

Հավելենք՝ Սիեստան հետճաշյա քունն է, որն ընդունված է հատկապես տաք կլիմա ունեցող երկրներում:

Մարսելոն հայտարարել է, որ հեռանում է «Ռեալից»

ՉԼ. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա