Logo

Ծեծկռտուք՝ հանդերձարան տանող ճանապարհին. ինչ է կատարվել «Ատլետիկո» - «Ման. Սիթի» խաղից հետո (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:49 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Ատլետիկո-Մանչեսթեր Սիթի

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ատլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան խաղից հետո ծեծկռտուք է սկսվել հանդերձարան տանող թունելում:

Խաղից հետո 2 թիմի ֆուտբոլիստները հանդերձարան տանող ճանապարհին փորձել են պարզել խաղադաշտում չլուծված հարցերը: 

Խաղավերջում մադրիդցիների պաշտպան Ֆելիպեի կարմիր քարտ ստանալուց հետո ֆուտբոլիստները բախվել են: Վեճը շարունակվել է խաղադաշտի սահմաններից դուրս, իսկ հանդերձարան տանող թունելում՝ վերածվել ծեծկռտուքի:

Ամենաակտիվը եղել Ստեֆան Սավիչն ու Ջեք Գրիլիշը։ ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները, տեսնելով, թե ինչ է կատարվում, ստիպել են ոստիկանությանը միջամտել, որպեսզի ծեծկռտուքը չվերածվի ջարդի:

Տեսանյութը հրապարակել է թվիթերյան օգտատերերից մեկը:

Հիշեցնենք՝ Մադրիդում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Անգլիական ակումբը դուրս է եկել կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա