Logo

«Սելթիկի» պատմության ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:56 / 28.08.2022ՍՊՈՐՏ
null

Շոտլանդիայի առաջնության 5-րդ տուրում երկրի չեմպիոն «Սելթիկը» հյուրընկալվելիս 9 անպատասխան գնդակ է ուղարկել «Դանդի Յունայթեդի» դարպասը՝ գրանցելով թիմի 135-ամյա պատմության ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը:

Հեթ-տրիկ են ձևակերպել ճապոնացի ռմբարկու Կյոգո Ֆուրուխասին և իսրայելցի հարձակվող Լիել Աբադան, մեկական գոլ են խփել պորտուգալացի վինգեր Ժոտան, խորվաթ պաշտպան Յոսիպ Յուրանովիչը և շվեդ պաշտպան Կառլ Ստարֆելտը:

Անցկացրած 5 խաղում «Սելթիկը» տարել է նույնքան հաղթանակ և 15 միավորով գլխավորում է աղյուսակը: Թիմը խփել է 21 գոլ, բաց թողել միայն 1-ը: «Դանդի Յունայթեդը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

Թիմի նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 2005/06 մրցաշրջանում՝ փետրվարի 19-ին, երբ «Սելթիկը» Պրեմիերշիփի 27-րդ տուրում 8-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Դանֆերմլին Աթլետիկի» նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա