Logo

Չեֆերին. «Վստահ եմ, որ շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարերում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:37 / 17.06.2022Հայկական ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Հայաստան կատարած այցի շրջանակում խոսել է երկրում ֆուտբոլը զարգացնելուն ուղղված քայլերից։

«30 տարին, թվում է, երկար ժամանակահատված չէ, բայց Հայաստանում ֆուտբոլ խաղացել են անկախանալուց շատ ավելի առաջ: Արմեն Մելիքբեկյանը և իր թիմը հրաշալի աշխատանք են կատարում: Քանի որ ինքս էլ փոքր երկրից եմ, կարող եմ ասել, որ հեշտ չէ ցանկալի արդյունքների հասնել:

Դուք, իրոք, գնում եք ճիշտ ուղղությամբ, և ենթակառուցվածքների զարգացումն առաջնային գործերից է: Վստահ եմ, որ շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարերում: Արմեն, Դուք գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն միշտ Ձեր կողքին է: Երկար կյանք Հայաստանի ֆուտբոլին»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:

Ինֆանտինո. «ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագիրը ապագայի ծրագիր է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա