Logo

Չալըշըրը նորամուտը նշեց «Սիլկեբորգում»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 20.07.2021Հայկական ֆուտբոլ
2Z7A9444 - Չալըշըրը նորամուտը նշեց «Սիլկեբորգում»

Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Սիլկեբորգ» ակումբում։

Դանիայի Սուպերլիգայի առաջին տուրում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ ընդունել է «Սյոներյուսկին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Չալըշըրը տանտերերի մեկնարկային կազմում է եղել ու մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Չալըշըրը նոր մրցաշրջանից առաջ համալրեց դանիական թիմի շարքը։ Մինչև այդ նա խաղում էր «Ապոլոն Սմիրնիս» ակումբում։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա