Logo

ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:33 / 14.04.2022ՍՊՈՐՏ
լավագույն խաղացող-ՉԼ

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները հայտնի են՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Կոնստանտինոս Ցիմիկասը («Լիվերպուլ»), Ջոն Սթոունզը («Մանչեսթեր Սիթի»), Ռաուլ Ալբիոլը («Վիլյառեալ») և Լուկա Մոդրիչը («Ռեալ»):

Քառորդ եզրափակիչում «Ռեալը» տանը պարտվել է «Չելսիին» (2:3), «Վիլյառեալը» ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ (1:1), «Բենֆիկան» և «Լիվերպուլը» խփել են 3-ական գոլ (3:3), «Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն» խաղաղությամբ են բաժանվել (0:0).

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:

Կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի», իսկ «Վիլյառեալը»՝ «Լիվերպուլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա