Logo

«Ինտերը» պարտվեց «Բավարիային», «Բարսելոնան» հաղթեց, «Լիվերպուլը» պարտվեց խոշոր հաշվով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:06 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգա-1-ին տուր

Չեմպիոնների լիգայի խաղարկության A, B, C, D խմբերում կայացան առաջին տուրի հանդիպումները:

C խմբում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Գերմանական ակումբի կազմում գոլ խփեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, մյուս գնդակը «Բավարիայի» օգտին գրանցեց «Ինտերի» իտալացի պաշտպան Դ՛Ամբրոզիոն (ինքնագոլ): 

Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Կատալոնական «Բարսելոնան» նույն խմբում 5-1 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: Նոր թիմում առաջին անգամ հեթ-տրիկ ձևակերպեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ խփեցին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն և իսպանացի վինգեր Ֆերան Տորեսը:

A խմբում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Ջիովանի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնի կազմում պատասխանեց կոլումբացի Լուիս Դիասը: Խմբի մյուս խաղում ավելի վաղ Ամստերդամի «Այաքսը» 4-0 հաշվով հաղթել էր «Գլազգո Ռեյնջերսին»:

B խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 2-1 հաշվով Իսպանիայում հաղթեց պորտուգալական «Պորտուին»: Բոլոր գոլերը գրանցվեցին ավելացված ժամանակում:

Պորտուգալական ակումբը 82-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում ավելացված ժամանակի 10-րդ րոպեին հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Նույն խմբում բելգիական «Բրյուգեն» անակնկալ հաղթանակի հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ՝ 1-0:

D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին», որը 47-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Խմբի մյուս խաղում ավելի վաղ Լիսաբոնի «Սպորտինգը» Գերմանիայում 3-0 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4-1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 5, 47, Անդրե Զամբո-Անգիսա, 31, Ջովանի Սիմեոնե, 44 - Լուիս Դիաս, 49

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) ՝ 4-0 (տեսանյութ)

Էդսոն Ալվարես, 17, Սթիվեն Բերգեյս, 32, Մոհամեդ Կուդուս, 33, Սթիվեն Բերգվեյն, 83

B խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2-1 (տեսանյութ)

Մարիո Էրմոսո, 90+2, Անտուան Գրիզման, 90+10 - Մատեուս Ուրիբե, 90+6

Հեռացում՝ Մեհդի Թարեմի, 82 («Պորտու»)

«Բրյուգե» (Բելգիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)՝ 1-0 (տեսանյութ)

Աբակար Սիլա, 42

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 5-1 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսիե, 13, Ռոբերտ Լևանդովսկի, 34, 45+3, 67, Ֆերան Տորես, 71 - Յան Սիկորա, 44

«Ինտեր» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0-2 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 25, Դանիլո Դ՛Ամբրոզիո, ինքնագոլ, 66

D խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2-0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 76, 81

Հեռացում՝ Չանսել Մբեմբա, 47  («Մարսել»)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 0-3 (տեսանյութ)

Մարկուս Էդվարդս, 65, Ֆրանսիշկու Տրինկան, 67, Նունու Սանտուշ, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա