Logo

ՉԼ. «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հաղթողի հավանական մրցակիցները որակավորման 2-րդ փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:56 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Փյունիկ-Կլուժ-2022

Այսօր՝ ժամը 14:00-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կանցկացվի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Փյունիկն» առաջին փուլում կմրցի Ռումինիայի առաջնության հաղթող «Կլուժի» հետ:

Որակավորման 2-րդ փուլում այս զույգի հաղթողի հավանական մրցակիցներն են «Մարիբոր» (Սլովենիա) - «Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս), «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Տիրանա» (Ալբանիա), «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) - «Հիբերնիանս» (Մալթա) զույգերի հաղթողները և իսրայելական «Մաքաբի Հայֆան»:

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19/20-ին, պատասխանները՝ հուլիսի 26/27-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա