Logo

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ խաղերի մրցավարական անձնակազմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգա 1/4

Վաղը՝ ապրիլի 5-ին, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում կմեկնարկի 1/4 եզրափակիչ փուլը:

«Բենֆիկան» Պորտուգալիայում կընդունի անգլիական «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթին»՝ Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ հաջորդ օրն իսպանական «Վիլյառեալը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային», «Չելսին»՝ Մադրիդի «Ռեալին»:

Բոլոր խաղերը կմեկնարկեն 23:00-ին:

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է խաղերի մրցավարական անձնակազմը:

«ԲԵՆՖԻԿԱ» - «ԼԻՎԵՐՊՈՒԼ»

Խաղը կսպասարկի իսպանացի Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նեվադոն, 4-րդ պաշտոնյան կլինի Խոսե Մարիա Սանչեսը, իսկ VAR-ի վրա կաշխատի Ալեխանդրո Էրնանդեսը:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ» - «ԱՏԼԵՏԻԿՈ»

Խաղը կսպասարկի ռումինացի Իշթվան Կովաչի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Ֆլորին Վասիլյեն և Օվիդյու Արտենյեն, 4-րդ պաշտոնյան կլինի իտալացի Մարկո դի Բելոն, VAR-ի վրա կաշխատի իտալացի Պաոլո Վալերին:

«ՎԻԼՅԱՌԵԱԼ» - «ԲԱՎԱՐԻԱ»

Խաղը կսպասարկի անգլիացի Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Գարի Բեսվիքը և Ադամ Նունը, 4-րդ պաշտոնյան կլինի հույն Տասոս Սիդրոպուլոսը, VAR-ի վրա կաշխատի անգլիացի Սթյուարդ Էթուոելը:

«ՉԵԼՍԻ» - «ՌԵԱԼ»

Խաղը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Նիկոլաս Դանոսը և Սիրիլ Գրինգորյեն, 4-րդ պաշտոնյան կլինի Ֆրանսուա Լետեքսյեն, VAR-ի վրա կաշխատի Ժերոմ Բրիսարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա