Չեմպիոնների լիգայի պաշտոնական էջում հրապարակվել է 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլի հեղինակի կոչման հավակնորդների քառյակը:
Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են Կարիմ Բենզեման («Ռեալ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Կայ Հավերցը («Չելսի»):
Who should win Goal of the Week? 🌠#UCLGOTW | @Heineken | #UCL
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 6, 2022
1/4 եզրափակիչի առաջին խաղերում «Ռեալը» հաղթել է «Չելսիին» (3:1), «Վիլյառեալը»՝ «Բավարիային» (1:0), «Բենֆիկան» պարտվել է «Լիվերպուլին» (1:3), «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Ատլետիկոյին» (1:0):