Logo

ՉԼ. Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին», զրոներ՝ «Ալյանց Արենայում» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:50 / 12.04.2022Հայկական ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի շրջանակում «Ռեալն» ընդունել է «Չելսիին», «Բավարիան»՝ «Վիլյառեալին»:

Առաջին խաղակեսից հետո «ազնվականները» հաղթում են 1-0 հաշվով. 15-րդ րոպեին «Սանտիագո Բեռնաբեուում» հաշիվը բացել է Մեյսոն Մաունթը:

«Ալյանց Արենայի» լուսատախտակին դեռևս զրոներ են:

Թիմերի միջև կայացած առաջին խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Չելսի» 1-3 «Ռեալ»

«Վիլյառեալ» 1-0 «Բավարիա»

«Ռեալ» - «Չելսի» խաղը «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում է, իսկ «Բավարիա» - «Վիլյառեալ» հանդիպումը՝ «Վիվառո Սպորտ+»-ի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա