Logo

ՉԼ. Կիսաեզրափակիչ պատասխան խաղերի մրցավարական անձնակազմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:01 / 02.05.2022ՍՊՈՐՏ
մրցավարական անձնակազմ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

«ՎԻԼՅԱՌԵԱԼ» - «ԼԻՎԵՐՊՈՒԼ» (առաջին խաղը՝ 2:0՝ հօգուտ անգլիական թիմի)

Պատասխան հանդիպումը կսպասարկի նիդեռլանդցի Դանի Մակելիի գլխավորած անձնակազմը, նրան կօգնեն Հեսել Ստեգստրան, Յան դե Վրիսը, 4-րդ պաշտոնյան կլինի Սերդար Գեզուբյույուկը, իսկ VAR-ի վրա կաշխատեն Պոլ վան Բուկելը և Դենիս Հիգլերը:

Պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 3-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

«ՌԵԱԼ» - «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ» (առաջին խաղը՝ 4:3՝ հօգուտ անգլիական թիմի)

Պատասխան հանդիպումը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը, նրան կօգնեն Չիրո Կարբոնեն, Ալեսանդրո Ջալատինին, 4-րդ պաշտոնյան կլինի Դավիդե Մասան, իսկ VAR-ի վրա կաշխատեն Մասիմիլիանո Իրատին և Պաոլո Վալերին:

Պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 4-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա