Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:32 / 15.09.2022ՍՊՈՐՏ
շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ-01

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվել է խմբային փուլի 2-րդ տուրը: Մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որը գոլային փոխանցում է կատարել կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում (2-0):

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, որն արդյունավետ փոխանցում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2-1)։

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել իսրայելական Հայֆայի «Մաքաբիի» դեմ խաղում (3-1):

Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» իսպանացի հարձակվող Ֆերան Ժուտգլան, որը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում (4-0) գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա