Logo

Չեմպիոնուհին որոշվեց տիտղոսի հավակնորդների մրցախաղում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:33 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի կանանց 77-րդ առաջնությունը: Հետաքրքիր է, որ համառ պայքարում ընթացած առաջնությունում չեմպիոնուհին հայտնի դարձավ միայն ավարտական տուրում՝ այդ տիտղոսին հավակնող Մարիամ Մկրտչյանի ու Մարիա Գևորգյանի մրցախաղում, որոնք 8-րդ տուրից հետո 6-ական միավորով գլխավորում էին աղյուսակը:

Հաջողությունն ուղեկցեց սև խաղաքարերով խաղացող Մարիամ Մկրտչյանին, որը 63-րդ քայլին հաղթեց ու 7 միավորով առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոնուհի: Իսկ Հայաստանի քառակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով: Արծաթե մեդալին արժանացավ

Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, որը հաղթելով Ասյա Եդիգարյանին, վաստակեց 6,5 միավոր: Աստղիկ Հակոբյանը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին, Մարիամ Ավետիսյանն էլ պարտության մատնեց Նարե Առաքելյանին: Առանց խաղի մեկ միավոր վաստակեց Նարինե Գասպարյանը, որի մրցակցուհին՝ Աննա Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով հանդիպմանը չէր ներկայացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա