Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Չանչարևիչը գերազանցեց Կասպարովի ռեկորդը, առաջին չիրացված 11-մետրանոցը

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 3 - Չանչարևիչը գերազանցեց Կասպարովի ռեկորդը, առաջին չիրացված 11-մետրանոցը

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտն» Ալմաթիում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ՝ լավ նախադրյալներ ստեղծելով հաջորդ փուլի ուղեգրի նվաճման համար, ինչը թիմին նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հանդես գալու իրավունք կապահովի:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Կայրաթի» հետ հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 13-րդն էր հայկական թիմերի համար, որում 4-րդ ոչ-ոքին գրանցվեց: Մնացած խաղերից միայն 3-ում են հաղթել մեր ֆուտբոլիստները, 6-ում՝ պարտվել են, խփել են 13 գոլ, մրցակիցներին 21 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում հայկական ակումբներն անցկացրած 272 հանդիպումներում ընդամենը 57 հաղթանակ են տոնել, 46 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 169 պարտություն, խփել են 210 գոլ, բաց են թողել 510 գնդակ:

231041783 310518034080527 1124098720873290734 n 960x710 - Չանչարևիչը գերազանցեց Կասպարովի ռեկորդը, առաջին չիրացված 11-մետրանոցը

2․ «Ալաշկերտը» 2-րդ անգամ հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Առաջին անգամ ալաշկերտցիներն այդ մրցաշարի 3-րդ փուլի ուղեգիր էին նվաճել 2018/19թթ. խաղարկությունում: «Ալաշկերտը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում, որի որակավորման առաջին փուլում միևնույն 0-3 հաշվով պարտվել էր շոտլանդական «Սելթիկին»:

Տեղափոխվելով Եվրոպա լիգա, ՀՀ չեմպիոնը որակավորման 2-րդ փուլում առավելության էր հասել Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» նկատմամբ (1-0, 0-0): Իսկ ահա Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում ալաշկերտցիները 2 խաղերում էլ պարտվել էին ռումինական «Կլուժին» (0-2, 0-5): Այնպես որ այդ փուլում «Ալաշկերտին» դեռ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

3․ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում բացի «Ալաշկերտից», հանդես են եկել նաև «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Առայժմ միայն «Արարատ-Արմենիային» է հաջողվել հաղթահարել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի արգելքը, այն էլ՝ 2 անգամ (2019/20թթ. «Սաբուրթալո» Վրաստան՝ 1-2, 2-0, 2020/21թթ. «Ցելյե» Սլովենիա՝ 1-0):

Ընդհանուր առմամբ հայկական 3 թիմերը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում 10 խաղ են անցկացրել, որոնցում ընդամենը 2 հաղթանակ են տոնել, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի, 6-ում պարտվել են, խփել են 5 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 19 գոլ:

225732954 310602004072130 8081917446596718909 n 960x640 - Չանչարևիչը գերազանցեց Կասպարովի ռեկորդը, առաջին չիրացված 11-մետրանոցը

4․ Եվրոպա լիգայի մրցաշարում «Ալաշկերտը» 14-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 2-րդ ոչ-ոքին: Ալաշկերտցիները 6 հաղթանակ են տոնել, նույնքան խաղում պարտվել են, խփել են 14 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 20 գոլ:

Մեր ընտրանին.

5․ Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» 2-րդ անգամ մրցեց ղազախական «Կայրաթի» հետ: Առաջին անգամ մրցակիցների ճանապարհները հատվել էին 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: Այդ տարի «Ալաշկերտը» նորամուտն էր նշել եվրագավաթներում: Հուլիսի 16-ին Ալմաթիում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվել էր 0-3 հաշվով:

Մեկ շաբաթ անց «Հանրապետական» մարզադաշտում ալաշկերտցիները հաղթել էին 2-1 հաշվով: Հաշիվը բացել էր Արարատ Առաքելյանը, որին հյուրերն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում պատասխանել էին Ջերարդ Գոուի խփած գոլով: «Ալաշկերտին» հաղթանակ էր պարգևել ավելացված ժամանակում Հեբեր Արաուխոյի խփած գոլը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից ես, բայց քիչ ես խաղում». «Փյունիկի» լեգեոների դերի փոփոխությունը

  • 1472

Հայկական ակումբները եվրագավաթներին մասնակցելու արտոնագիր են ստացել. «Նորավանքի» վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է

  • 209

«Գուշակեք քաղաքը և մարզադաշտը». ՈՒԵՖԱ-ի էջերի հարցումները

  • 2324

Հայտնի է, թե ովքեր են հավակնում ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակին

  • 689

Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին բացեց հաշիվը (տեսանյութ)

  • 5391

Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին բացեց հաշիվը (տեսանյութ)

  • 5382

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումներ

  • 389

«Ալաշկերտի» պատմական նվաճումը. Ժոզե Էմբալոն եվրագավաթներում դուբլի հեղինակ դարձած 3-րդ ալաշկերտցին է

  • 1869

Տուխել․«Եվրոպա լիգան շուտով կվերանվանեն Էմերիի գավաթի»

  • 1645

Տուխել․«Եվրոպա լիգան շուտով կվերանվանեն Էմերիի գավաթի»

  • 1668

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ․ հայտնի է մրցավարական անձնակազմը

  • 1110

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ․ հայտնի է մրցավարական անձնակազմը

  • 1104

Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

  • 2059

«Ալաշկերտի» հավանական մրցակիցների խաղում «Ռեյնջերսը» պարտվեց «Մալմյոյին»

  • 2192

Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

  • 3327

Ով է լինելու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը «Շերիֆիի» դեմ խաղում

  • 3220