Logo

Չարենց…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 07.11.2019Արվեստանոց
Այգաբացի երգիչը2 - Չարենց...

1937 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Խորհրդային հանրապետության ներքին գործերի կոմիսարի ստորագրությամբ լրացվում է Սունդուկյան 6 հասցեում գտնվող տան խուզարկության իրավունքի օրդեր…

Նույն օրն НКВД-ի աշխատակիցները հրաման են ստանում նաև ձերբակալել հիշյալ բնակարանի տիրոջը և փոխադրել նրան գերատեսչության ներքին բանտ, որտեղ նրան ժամեր անց մեղադրանք կներկայացվի՝ ըստ Խորհրդային Հայաստանի քրեական օրենսքրգի 67, 68 և 78 հոդվածների: Հաշվի առնելով այն փաստը, որ վերոհիշյալ անձի կալանավորմամբ ու շուտափույթ չեզոքացմամբ հետաքրքրված էին ռուս չինովնիկները, և գործնականում նրանք էլ իջեցրել էին սույն հրամանը, հայաստանյան խամաճիկ ու դրածո ղեկավարությունն անցնում է հրամանի կատարմանն՝ անտեսելով մեղադրյալի մեծ ժողովրդականությունը:

Շինծու վկայությունների ու մատնությունների միջոցով հեղինակազրկում են ամբաստանյալին՝ հուսալով հավետ ջնջել նրա անունը ժողովրդի հիշողությունից և կործանել նրա կյանքը: Այս հարցում թերացումներ ու դժվարություններ գրեթե չեն լինում. կալանքից 4 ամիս անց ամբաստանյալը վախճանվում է բանտում: Նրա մահը կոծկելու համար, որպես հետևանք, առաջ է քաշվում նրա ծանր ֆիզիկական վիճակը, որի պատճառներն էին մի շարք ծանր հիվանդությունները:

Ֆիզիկապես ամբաստանյալն արդեն գոյություն չուներ, սակայն որպեսզի ջնջվեր նաև նրա անունը, գնդակահարության վտանգ էր սպառնում բոլոր նրանց, ում տանը կհայտնաբերվեր նրա գրքերից թեկուզ մեկը: Բայց այս կալանավոր-բանաստեղծն, որը ճակատագրի հեգանքով զրկվեց գոնե գերեզման ունենալու շռայլությունից, իր անունն ու երգն արդեն հավերժացրել էր պատմության մեջ ու իր ժողովրդի սրտում…

Տասնյակ տարիներ առաջ՝ 1914 թվականին նույն կալանավորը, բանաստեղծությունների թղթերը ձեռքին  կանգնած, կսպասի Կարսի «Արևագալ» տպարանի շենքի մոտ՝ խմբագրին համարձակ ասելով.

«Բերել եմ բանաստեղծություններս տպագրեմ»:

Բանաստեղծություններ, որոնք նվիրված էին համադասարանցի Աստղիկ Ղոնդաղչյանին, իսկ ապագա բանաստեղծությունների ժողովածուն կկոչվի «Երեք երգ տխրադալուկ աղջկան»:

Նույն այդ պատանին՝ արդեն իսկ տարիներ անց կդառնա Աղասի Խանջյանի սիրելի բարեկամն, որն ամեն կերպ կաշխատի փրկել գաղափարներով առաջնորդվող իր ընկերոջը կրնկակոխ  հետևող քաղաքական վտանգներից ու հալածանքներից:

Եվ վերջապես՝ նույն այս կալանավորը րոպեական պոռթկման ժամանակ ատրճանակի 2 կրակրոցով թեթև կվնասի Մարիաննա Այվազյանին, որին  սիրահարվել էր… Եվ այս քայլի պատճառով կհայտնվի ուղղիչ տանը՝ 3 տարի ազատազրկմամբ, բայց կնոջ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մահը և իր հոգեկան անառողջ վիճակը բանաստեղծին ժամանակից շուտ դուրս կհանեն բանտից…

Այդ պատանին, կալանավորն ու բանաստեղծը Եղիշե Չարենցն էր…

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՉԱՐԵՆՑ…

Եղիշե Չարենցին բնութագրելու համար քիչ է ասել հանճարեղ բանաստեղծ: Չարենցն երևույթ էր, ամբողջ մի պատմական դարաշրջանի դրևորում, որն իր գրական ժառանգությամբ ու ճակատագրով մարմնավորեց հայոց պատմության թերևս ամենատառապալից շրջանը: Չարենցն իր ժողովրդի հոգին էր ու սիրտը, որը վառվեց մեծ եղեռնի ցավից, «Դանթեական առասպելով» վերապրեց ամբոխներին խելագարված, հուսաբեկության մեջ ինքն իրեն դատապարտեց ինքնահրկիզման, բայց շարունակեց փառաբանել այգաբացը…

ԿԱՐՍԵՑԻ ՉԱՐԵՆՑԸ…

charenc 960x320 - Չարենց...
Սողոմոնյան ընտանիքը                                Չարենցի հայրը

Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում պարսկահպատակ գորգերի  առևտրական Աբգար Սողոմոնյանի և Թեքղե Միրզոյանի մեծ ընտանիքում: Նրանից բացի ընտանիքում կար ևս 6 երեխա՝ 3 տղա և 3 աղջիկ:  Մանկության տարիներին Եղիշեն աչքի էր ընկնում իր աշխուժությամբ, ժրությամբ և նույնիսկ չարությամբ: Ըստ վարկածներից մեկի՝ հենց այդ չար լինելու պատճառով էլ՝ նրա անվան կողքին ամրապնդվեց և այսքան սազեկան դարձավ նրա կերպարին Չարենց կեղծանունը: Ըստ մի ուրիշ կարծիքի՝ Չարենցը Կարսում բնակության հաստատած մի բժիշկի անուն էր, որի անունը պատանի Եղիշեն կարդացել էր նրա տան ցուցատախտակի վրա և փոխառել էր: Կա նաև 3-րդ վարկածը՝ ըստ որի բանաստեղծ Անուշավան Զիդեղջյանը վստահեցնում էր, թե Չարենց ազգանունը առաջացել է Պուշկինի «Անչար» բանաստեղծության հնչունական տեղաշարժերի հետևանքով:

տունը. Կարս - Չարենց...
Չարենցի տունը. Կարս

Կիսատ թողնելով Կարսի Ռեալական վարժարանի կրթությունը Չարենցն ինքնուս էր դարձել՝ բազմաթիվ գրքեր կարդալով: Ամենահետաքրքրականն այն է, որ նա թե՛ Մոսկվայում և թե՛ Կարսում իր կրթությունը կիսատ է թողել․․․

1915 թվականի օգոստոսին 18-ին երիտասարդ բանաստեղծը զինվորագրվում է հայ կամավորների զինվորական գնդին, որը շուտով մեկնելու էր Վան ու մինչև դեկտեմբեր ամիսը ծավալելու էր ռազմական գործողություններ Անդրանիկի ջոկատի հետ: Տեսնելով պատերազմի սարսափները՝ նա առաջին անգամ զգում է հոգու տառապանքը և 1915-16թթ. գրում է իր անդրանիկ պոեմը՝ «Դանթեական առասպելը», որը տպագրվում է Թիֆլիսում:

1916 թվականին Չարենցը մեկնում է Մոսկվա՝ ուսանելու Ժանևսկու համալսարանում, սակայն այնտեղ Էլ է կիսատ թողնում կրթությունը:

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՉԱՐԵՆՑԻՆ

Հովհաննես Թումանյանը, կարդալով նրա ստեղծագործությունները, ասել է.

«Նորերից Չարենց է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»:

Նույն կարծիքին էր նաև Չարենցի գրական կուռքը՝ Տերյանը.

«Այսօր՝ հատկապես այժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ»:

1917 թվականի Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող «Մի բաժակ թեյ» թեյարան-սրճարանում  Չարենցն առաջին անգամ տեսնում է Վահան Տերյանին, ինչը երազել էր դեռևս մանկուց, երբ գնել էր նրա «Բանաստեղծություններ» գիրքը Կարսում:

Այնուհանդերձ, Չարենցին հայտնագործողն եղավ Թումանյանի Վերնատան անդամներից մեկը՝ Նիկոլ Աղբալյանը՝ ժամանակի մեծագույն գրականագետը:

1920 թվականին նրան նշանակեցին Հայաստանի Հանրապետության հանրային կրթության և արվեստ նախարարության հատուկ  հանձնարարությունների կոմիսար և նախարար Նիկոլ Աղբալյանի անձնական քարտուղար:

1 - Չարենց...

«Ի՞նչ պիտի անեմ»:

Հարցրել էր Չարենցը նախարարին:

«Ոչինչ՝ բացի բանաստեղծություն գրելուց»:

Պատասխանել էր Աղբալյանը:

1920 թվականին Չարենցը դիմում է Հայաստանի Կոմունիստական կուսակցություն՝ անդամագրվելու նպատակով և ստանում է Աղասի Խանջյանի ստորագրությամբ՝ N 570 կուստոմսը: Այս հայացքների համար նա հետագայում կվաճարի իր սեփական կյանքով՝ հակաստալինյան գաղափարներ ունենալու պատճառով:

ՉԱՐԵՆՑ ՖՈՒՏՈՒՐԻՍՏ

1922-24 թվականներին Չարենցն առաջ քաշեց իր ֆուտուրիստական ծրագրերը: Հրատարակելով  «Երեքի դեկլարացիան»՝ նա պնդում է, թե անցյալին պիտի հրաժեշտ տալ և  նշում է 3 անուն՝ Թումանյան, Տերյան և Իսահակյան: Ասում է, որ պոեզիայի տեսակը պիտի փոխվի, քնարական ապրումները՝ դալուկ տերևը, մեռնող աշունը պիտի վերանան՝ առաջ բերելով սեռական առողջ բնազդի գաղափարը, գրքերը գրադարաններից պետք է հանել փողոց, փողոցի կենդանի լեզուն պետք է բերել գրականություն: Այս ապրումներով ոգեշնչված՝ նա գրեց «Պոեզիո զուռնա»  ժողովածուն:

«Պիտի գա, պիտի գա, պիտի գա գալիքը, պիտի գա շռնդալով, հռնդալով»…

Այնուհետև նա գրում է ռոմանս «Անսեր պոեմը»՝ անսեր սիրերգը՝ իր սեռական առողջ  բնազդի տեսությունը մարմնավորելով այնտեղ ու Ժխտում ինքն  իրեն.

«Կարծում ե՞ք Տերյանն եմ, թե՞ շաղել եմ տաղեր, ծիածան,

Թքել եմ դրանք արդեն դեն»…

Այսպես՝ խաչ քաշելով իր անցյալի վրա՝ բերում է նոր լեզու՝ ասելով.

«Ի՞նչ է, ուզում եք կանխի՞, մգլի՞ մեր լեզուն»…

Այսպիսով, նա դառնում է մի ամբողջ ազգի այցեքարտը, սիմվոլնն ու բարձրախոսը:

.gif - Չարենց...

Շրջագայություններ

1924 թվականին որոշվում է ընկեր Չարենցին գործուղել արտասահման: Պետք է այցելեր եվրոպական մայրաքաղաքներ՝գրական կապեր հաստատելով այնտեղ: Նավ նստելով Բաթումում՝ նա  եղավ Տրապզոնում, Կոստանդնոպոլսում, Աթենքում, Հռոմում, Փարիզում, Վենետիկում և Բեռլինում:

Մեկ տարի անց հրատարակվեց նրա գլուխգործություններից մեկը՝ «Երկիր Նաիրին»:

Չարենցի անունը թնդում էր ամենուրեք՝ շարժելով այդպես նախանձողների խանդը:

Ազատազրկում

Նրան սկսեցին մեղադրել գրական անհարիր գաղափարախոսության, նացիոնալիստական միտումների մեջ: Խանջյանն ամեն կերպ զգուշացնում էր Չարենցին, բայց 1926 թվականի կրակոցից հետո պոետի անունը բանսարկությունների ենթարկվեց: Նրան մեղադրում էին ամուսնացած լինելով հանդերձ՝ անբարոյական վարքի մեջ: Ճակատագրական կրակոցից 2 օր անց նրան զրկում են կոմկուսի անդամագրությունից և նոյեմբերի 9 դատական նիստում Չարենցը դատապարտվում է 3 տարվա ազատազրկման: Այդ ընթացքում վատանում է կնոջ՝ Արփենիկի  առողջական վիճակը, և արտարգանդային հղիության պատճառով նա մահանում է Երևանի թիվ մեկ հիվանադանոցում:

և Արփենիկ - Չարենց...

Չարենցն անչափ ծանր տարավ կնոջ մահը՝ նրան նվիրելով «Էպիկական լուսաբաց» ժողովածուն և «Նավզիկե»  պոեմը:

Այս պատահարից 4 տարի անց Չարենցը կրկին կամուսնանա: Նրա կինը՝ 22 ամյա Իզբելլա Նյազովան է լինելու, որից Չարենցն ունենալու է 2 դուստր՝ Արփիկին ու  Անահիտին:

Չարենց - Չարենց...
Իզաբելլա Չարենց

Թեև Չարենցն ազատության մեջ էր, բայց նրա դավադիրների խումբը ստվարացել էր: Օրինակ, Նաիրի Զարյանը իր՝ «Բաց նամակ Չարենցին» հոդվածում գրել էր.

«Էպիկական լուսաբացում դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: Հիմանակնում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: Քո նահանճի ու լռության պահանջն այն է, որ դու մասսների հետ թույլ ես կապված»…

Սա դեռևս դատավճիռ չէր…

Մոսկվան արդեն հասկացնել էր տալիս, որ Չարենցի լիազորություններն այլևս սպառված են, նույնիսկ Աղասի Խանջյանն իր հեղիկանությամբ չի կարողանում բացել «Գիրք ճանապարհի» ուղին, որն արգելվել էր տպագրել՝ հայկական կենտկոմի և գրչակից ընկերների թեթև ձեռքով: Արգելված գրքի ձևավորողն էր Հակոբ Կոջոյանը:

Ընկերներն  նրան բանսարկու և դավաճան էին անվանում: Չարենցի առաջ վերջնականապես փակվում են բոլոր դռները՝ Թիֆլիսում Աղասի Խանջյանի սպանությամբ, որը բեմադրվել ու պաշտոնապես ներկայացվել էր որպես ինքնասպանություն: Սպանության հեղինակը հետագայում պարզվեց, որ Լավրենտի Բերյան էր:
Չարենցին սկսել էին բացահայտ զրպարտել  այնպիսի գրողներ, ինչպիսիք էին Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը: Վերջինիս են պատկանում հետևյալ տողերը.

«Չարենցը խորհրդային գրականության ճանապարհին ընկած մի մեծ քար է, որին հարկավոր է դեն շպրտել»…

Այդպես էլ եղավ. արեցին ամեն ինչ նրա անունը ոչնչացնելու համար: Հարյուրավոր մատնիչներ, որ բարեկամների շղարշի տակ ընկերակցում էին նրան, տեղեկացնում մոսկովյան ատյաններ՝ խեղաթյուրելով իրականությունը:

«Այդ Չարենցը խաղ է անում մեզ հետ»…

Եկել էր Մոսկվայից նախազգուշացնող լուրը:

1933 թվականի նոյեմբերի վերջին Չարենցը նամակ է գրում Ստալինին, որում բանաստեղծը բողոքում է, թե ինչ արգելքների է հանդիպել նրա «Գիրք ճանապարհի» ստեղծագործությունը: Նամակը մնում է, իհարկե, անպատասխան, և գիրքը չի հրապարակվում մինչև 1934 թվականի  հուլիսը:

charenc 1 960x480 - Չարենց...
Նաիրի Զարյան                                                                                                                Հրաչյա Քոչար

1935 թվականին Կրեմլում մեծ ընդունելություն է կազմակերպվում, որտեղ հայ գրականության ներկայացուցիչներից ներկա են լինում Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանն ու Վախթանգ Անանյանը: Ընթրիքի ժամանակ Ստալինը հարցնում է Զորյանից Չարենցի մասին.

Ի.Ս. -Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը:

Ն.Զ. -Ոչինչ

Ի.Ս.-Նրան կարծեմ նեղացնում են…

Ն.Զ. -Նա այժմ իրեն հրաշալի է զգում…

Այս կարճ ու հպանցիկ զրույցն հետագայում  տեղ էր գտել թերթերում և բազմաթիվ գաղտնի քննարկումների ու վերլուծությունների առիթ էր հանդիսացել:

Մորֆիական կախվածություն

1929 թվականին հիվանդ երիկամի վիրահատության պատճառով և ցավերը մեղմելու նպատակով մոսկովյան  բժիշկները Չարենցին թմրանյութ են ներարկում, և նույնիսկ տարիներ անց նրան այդպես էլ չի հաջողվում ձերբազատվել թմրանյութերի կախվածությունից, որն օր օրի հյուծում էր նրա առողջությունը: Նույնիսկ ընկերների հորդորները չեն կարողանում ստիպել Չարենցին ազատվել այդ վատ սովորությունից: Ամեն անգամ նա ցուցադրաբար պատուհանից դեն էր նետում դրանք, հետո իջնում անհրաժեշտ նյութերի հետևից… Նյութեր, որոնց կախվածությունը տևեց 7 տարի:

Գնդակահարության վտանգից խուսափելով…

1936 թվականին Մահարին և Բակունցը վկայություն են տալիս Չարենցի դեմ՝ նրան մեղադրելով  հակասովետական տրամադրվածության մեջ. Չարենցը միակ բանաստեղծն էր, որը Ստալինի կենդանության օրոք գրիչ վերցրեց ու քննադատեց վոժդին:

Եվ արդեն իսկ 1937 թվականի հուլիսի 26-ին  Չարենցին ձերբակալեցին: Թե ինչ տեղի ունեցավ նրա հետ բանտում, մինչև օրս մնում է անհայտ:

Առեղծվածային մահ

Երկար ժամանակ անհայտ է եղել Չարենցի գերեզմանի վայրը: Բարեբախտաբար, ըստ Հովիկ Չարխչյանի՝ վերջերս գտնվել է այն վայրը, որտեղ թաղված է բանաստեղծը: Այն գտնվում է Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ թևի վրա՝ Հրազդան գետի մոտակայքում գտնվող ձորի բարձունքին՝ ռազմական ոստիկանության շրջակայքում գտնվող այգիներում: Ականատեսների վկայությամբ բանտում Չարենցին սպանել են, մի ռուս սպա կոշիկով աննդհատ հարվածել է գետնին ընկած Չարենցի գլխին: Նրա դին գիշերով տեղափոխել են հացի մեքենայի մեջ՝ բրեզենտի մեջ փաթաթված: Բանտի պահակները փոս են փորել և մարմինը թաղել են հենց այդ այգիներում:

«Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած»։

Նրա մահից մի քանի շաբաթ առաջ Անաստաս Միկոյանին գրված նամակում Իզաբելլա Չարենցը խնդրում է ազատել Չարենցին և որպես պատասխան՝ մի քանի օրից ձերբակալվում է հենց փողոցում՝ անտեր թողնելով տրամվայի գծերի մեջ երկու աղջիկներին, որոնցից փոքրը՝ Անահիտը, մնում է Իզաբելլայի մոր խնամակալության տակ, իսկ մեծը՝ Արփենիկը, հանձնվում մանկատուն: Իզաբելլան աքսորվում է Սիբիր և աղջիկների մոտ վերադառնում տարիներ անց…

charenc 12 960x480 - Չարենց...
Չարենցը Գուրգեն Մահարու  և  Ավետիք Իսահակյանի հետ

2 նամակ…

Հոկտեմբերի 6-ի գիշերը Չարենցը 2 նամակ է գրում Իսահակյանին և կնոջը: Իսահակյանին ուղղված նամակում նա գրում է.

«Ոգով պայծառ եմ և առույգ:

Ընտանիքի հոգսն է ինձ միայն հոգեպես ընկճում ու հալածում:

Այդ էլ թողնում եմ Ալլահին ու հայ ժողովրդին»…

Ի դեպ, Ավետիք Իսահակյանը միակն էր գրչակից ընկերներից, որը Չարենցի ձերբակալման ժամանակ չվախեցավ այցելել նրա ընտանիքին ու դրամական օգնություն ցուցաբերել:

Մյուս նամակը ուղղված էր կնոջը.

«Ամուր եղի՛ր, հարազատս,

Եթե նույնիսկ փողոց գցեն:

Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը:

Նույնպիսի մարդիկ՝ ինչպես մենք ենք»…

Փրկված ձեռագրեր

Չարենցի ձեռագրերը պահել է Ռեգինա Ղազարյանը, որոնք հետագայում փշրվել են ժամանակի հնությունից: Չարենցն  ինքն էր նույնիսկ այրել իր ձեռագրերը, իսկ մտերիմները վերացրել էին դրանք՝ դատապարտվելու վախից դրդված:

Քանի դեռ Հայաստանը դեռ կա ու քանի դեռ կա գոնե մեկ հայ, ապա հավերժ կհնչի՝

«Ես իմ անուշ Հայաստանի»

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա