Logo

Չավի. «Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի»

09:36 / 11.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղը (0-0):

«Փորձեցինք հաղթել, գոլ խփելու լավ հնարավորություններ ունեինք: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, լավ հանդիպում անցկացրինք կազմակերպված թիմի դեմ: Չբավականացրեց միայն եզրափակիչ հարվածը: Գտնում եմ, որ արժանի էինք հաղթանակի: Եթե վերցնենք արդյունքը, ուրախանալու առիթ չկա, սակայն ինձ հետաքրքրում է միայն չեմպիոնությունը, ու մոտակա մրցակցին գերազանցում ենք 13 միավորով: Այսօր մրցեցինք մի թիմի հետ, որը պայքարեց մինչև վերջ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից 10 տուր առաջ «Բարսելոնան» 72 միավորով Լա լիգայի առաջատարն է և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»: «Ժիրոնան» 35 միավորով 11-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա