Logo

Չավի. «Սա արդարացում չէ, բայց գնդակը շատ դժվար էր տեղաշարժվում խաղադաշտում»

00:07 / 17.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի 29-րդ տուրում «Խետաֆեի» դեմ խաղը (0-0):

«Ինձ շատ էին քննադատում, բայց այսօր բոլորը տեսան, որ գնդակը շատ դժվար էր տեղաշարժվում խաղադաշտում: Դա վատ է հանդիսատեսի, նույնիսկ «Խետաֆեի» համար:

Իհարկե, սա արդարացում չէ: Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծենք, բայց մեկ միավոր վաստակեցինք, և տեսնելով անհարմարությունները՝ կարելի է ասել, որ վատ արդյունք չէ:

Այս պահին միայն կցանկանայի, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերադառնային: Արդարանալու կարիք չկա. մենք հիանալի թիմ ունենք, որը մոտակա հետապնդողից շատ առաջ է: Մրցաշրջանի ավարտից հետո կվերլուծենք մեր խաղը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 73 միավորով առաջին տեղում է և 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա