Logo

Չավի. «Տեր Շտեգենն ուժեղ անհատականություն է»

16:49 / 25.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է ասել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հասցեին՝ ընդգծելով նրա ուժեղ բնավորությունը:

«Տեր Շտեգենն ուժեղ անհատականություն է, ես լավ գիտեմ, քանի որ նրա հետ խաղացել եմ նույն թիմում: Նա շատ մեծ ուշադրություն է դարձնում մարզումներին ու երբեք չի հանձնվում: Կարծում եմ՝ Տեր Շտեգենն աշխարհի լավագույն դարպասապահն է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» կազմում 42 խաղում բաց է թողել 30 գոլ, իսկ 25 խաղում անառիկ է պահել դարպասը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահը կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2014 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա