Logo

Չեֆերին. «Պերեսն ասում էր, թե իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել, իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
Չեֆերին. Պերեսն ասում էր որ իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար - Չեֆերին. «Պերեսն ասում էր, թե իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել, իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ անդրադարձել է Սուպերլիգայի թեմային՝ հայտարարելով, որ ինքը դեմ չի լինի, եթե «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը», որոնք մրցաշարից չհրաժարված միակ ակումբներն են, որոշեն դուրս գալ ՈՒԵՖԱ-ի կազմից:

«Ես դեմ չեմ լինի, եթե նրանք որոշեն հեռանալ: Շատ ծիծաղելի է, որ նրանք ցանկանում են Սուպերլիգա կազմավորել ու միաժամանակ ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Այդ թիմերի նախագահները ոչ կոմպետենտ են: Նրանք փորձում են սպանել ֆուտբոլը: Դժգոհում են աշխատավարձերի չափից այն ժամանակ, երբ իրենք են բանակցում պայմանագրերի շուրջ:

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասում էր, թե իր թիմը կարող է գոյություն ունենալ միայն Սուպերլիգայի դեպքում, իսկ հետո՝ ամառային տրանսֆերային պատուհանին, նա 180 մլն եվրո առաջարկեց Մբապեի տրանսֆերի համար»,- ասել է Չեֆերինը Der Spiegel-ի հետ հարցազրույցի ընթացքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա