Logo

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 05.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ռիս Ջեյմս-Չելսի

Լոնդոնի «Չելսին» և անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը երկարաձգել են պայմանագրի ժամկետը:

22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2024 թվականի հունիսի 30-ին:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Չելսիի» սան է: Ջեյմսը 2019 թվականի հուլիսից է խաղում լոնդոնյան ակումբի գլխավոր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում դարձել է 1 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա