Logo

«Չելսին» կարող է մնալ առանց չպատվաստված խաղացողների «Լիլի» դեմ հանդիպմանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:35 / 18.01.2022ՍՊՈՐՏ
chelsea-lille

«Չելսին» ՈՒԵՖԱ-ից պարզաբանումներ է խնդրել այն մտավախությունների վերաբերյալ, որ նրանք կարող են մնալ առանց չպատվաստված խաղացողների Չեմպիոնների լիգայի՝ «Լիլի» հետ խաղում այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ մարզիկները չեն ազատվի պարտադիր պատվաստումներից՝ հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի կարող ժամանել հանդիպման վայր տեղական իշխանությունների սահմանափակումների պատճառով, հայտնվում է դրական թեստ հանձնած ֆուտբոլիստների անվանացուցակում։ Այս կանոնները կվերանայվեն հաջորդ շաբաթ:

«Չելսիի» մտահոգության պատճառն այն է, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմի որոշ խաղացողներ լիովին պատվաստված չեն և, հետևաբար, չեն կարողանա մասնակցել մարտի 16-ին կայանալիք պատասխան հանդիպմանը:

«Լիլը» կարող է նմանատիպ խնդիրներ ունենալ «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք առաջին խաղից հետո բոլոր խաղացողներին Ֆրանսիա վերադարձնելու հարցում: ՈւԵՖԱ-ն կարող է դիտարկել խաղերը չեզոք խաղադաշտեր տեղափոխելու տարբերակը, սակայն նման քայլը քիչ հավանական է, քանի որ կազմակերպությունը չի ցանկանում վտանգել պատվաստումների քարոզարշավը:

Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին Լոնդոնում։ Պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա