Logo

«Չելսին» ու «Ինտերը» Լուկակուի տեղափոխության շուրջ համաձայնության են եկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:15 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Չելսի-Ինտեր- Լուկակու

«Չելսին» ու «Ինտերը» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ վարձավճարով միլանյան ակումբ տեղափոխելու շուրջ համաձայնության են եկել՝ հայտնում է Sky Sport Italia-ն:

«Ինտերը» մեկ տարվա վարձավճարի համար լոնդոնյան ակումբին կվճարի 8 մլն եվրո։ Համաձայնագիրը ներառում է նաև բոնուսներ, որոնք պայմանավորված են Լուկակուի ելույթներով: 

2021 թվականի ամռանը «Չելսին» 113 միլիոն եվրոյով «Ինտերից» ձեռք էր բերել Լուկակուի տրանսֆերային իրավունքը։ 2021/22 մրցաշրջանում բելգիացին լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել 15 գոլ, կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա