Logo

«Չելսին» մտադիր է «Լայպցիգի» հետ հարձակվողների փոխանակում իրականացնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:23 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Տիմո Վերներ-Քրիստոֆեր Նկունկու

«Չելսիի» ղեկավարները մտադիր են թիմի գերմանացի հարձակվող Տիմո Վերներին փոխանակել «Լայպցիգի» առաջատար Քրիստոֆեր Նկունկուի հետ՝ հայտնում է Football London-ը:

Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ գերմանական ակումբը դժվար թե բաց թողնի ֆրանսիացի հարձակվողին, սակայն իրենց նախկին ֆուտբոլիստի՝ Վերների տարբերակը կարող է հետաքրքրել:

26-ամյա Վերները 2016-2020 թվականներին խաղացել է «Լայպցիգում», որտեղից էլ 53 միլիոն եվրոյով տեղափոխվել է լոնդոնյան ակումբ: Վերների պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Իսկ ահա 24-ամյա Նկունկուի պայմանագիրը «Լայպցիգի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա