Logo

«Չելսիի» պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:49 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» բրազիլացի պաշտպան Էմերսոնի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իտալական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Էմերսոնը վարձավճարով խաղում է «Լիոնում»։

Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 34 խաղում ֆուտբոլիստը խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։ «Չելսիի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա