Logo

«Չելսիի» 3 կիսապաշտպան՝ «Յուվենտուսի» դիտակետում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:33 / 19.03.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» միանգամից մի քանի կիսապաշտպան հետաքրքրել է «Յուվենտուսին»։

Թուրինյան ակումբը դիտարկում է կիսապաշտպաններ Ժորժինյոյին, Քրիստիան Պուլիշիչին ու Հակիմ Զիեշին թիմ հրավիրելու տարբերակը՝ հաղորդում է Gazetta dello Sport-ը։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ «Չելսին» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով չի կարողանալու երկարաձգել թիմի ֆուտբոլիստների պայմանագրերը։ Ժորժինյոյի պայմանագիրը լրանում է 2023 թվականին, Պուլիշիչինը՝ 2024 թվականը, Զիեշինը՝ 2025-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը «ազնվականների» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն անվճար կտեղափոխվի «Յուվենտուս»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա