Logo

«Չելսիի» նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:15 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Գրեմ Փոթեր

Լոնդոնի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Գրեմ Փոթերը, որը ներկայումս գլխավորում է «Բրայթոնը», հաղորդում է Sky Sports-ը։

«Ազնվականները» բանակցություններ են վարում նաև ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ու Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, որն գործազուրկ է։

«Չելսին» կապ կհաստատի «Բրայթոնի» հետ՝ Փոթերի հետ բանակցություններ սկսելու թույլտվություն ստանալու համար։ Բացի այդ, լոնդոնյան ակումբը ծրագրում է շփվել Պոչետինոյի ու Զիդանի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին «Չելսին» պաշտոնապես հայտնեց, որ դադարեցնում է համագործակցությունը  Թոմաս Տուխելի հետ։ Գերմանացի մասնագետը «Չելսին» գլխավորում էր 2021 թվականի հունվարից։ Անգլիական ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսին» 6-րդ տեղում է։ Թիմը 6 տուրերում 3 հաղթանակ է տարել, պարտվել 2 անգամ և 1 խաղ ավարտել ոչ-ոքի։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում անգլիական ակումբը պարտվել էր  Զագրեբի «Դինամոյին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա