Logo

«Չելսիի» նոր սեփականատերերը Տուխելին 6 տրանսֆեր են խոստացել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:21 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» ծրագրում է այս ամառ լրջագույնս ուժեղացնել կազմը։

Այս շաբաթ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպել է ակումբի համասեփականատեր Թոդ Բոելիի հետ, որը նաև կատարում է մարզական տնօրենի պարտականությունները։ Հանդիպման ժամանակ Տուխելին 6 տրանսֆեր են խոստացել ամռանը՝ հաղորդում է The Telegraph-ը։

«Կապույտների» հետաքրքրության շրջանակում են պաշտպաններ Մատեյս դե Լիխտը, Ժյուլ Կունդեն, ինչպես նաև հարձակման ոճի ֆուտբոլիստներ Ռահիմ Ստեռլինգը, Ուսման Դեմբելեն ու Ռիշարլիսոնը։

Նոր մրցաշրջանում «Չելսիի» սեփականատերերի համար նվազագույն խնդիրը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա