Logo

«Չելսիի» պաշտպանը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:30 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է «Ատլետիկոյին»։ Մադրիդյան ակումբը մտադիր է ուժեղացնել պաշտպանության գիծը, և թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար Ալոնսոն առաջնային տարբերակ է։

Հաղորդվում է, որ տրանսֆերը ձևակերպելու հարցում կարող են դժվարություններ առաջանալ, քանի որ «Չելսին» չի ծրագրում պաշտպանին հունվարին բաց թողնել։ Ալոնսոն «Չելսի» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2016 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա