Logo

Աղբյուր. «Չելսիի» պաշտպանը մեկ ամիս առաջ պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:18 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մեկ ամիս առաջ պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը «Չելսիից» է կախված։ Կատալոնական ակումբը չի ցանկանում շատ վճարել մի ֆուտբոլիստի դիմաց, որի պայմանագրի ավարտին մեկ տարի է մնացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա իսպանացու տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 15 մլն եվրո։ Մարկոս Ալոնսոն «Չելսիի» կազմում ելույթ է ունենում 2016 թվականից։ Պաշտպանը մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 29 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիական ակումբի հետ Ալոնսոն 6 տիտղոս է նվաճել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա