Logo

Զախարյանի տրանսֆերի հարցով «Չելսին» առաջիկա ժամերին կապ կհաստատի «Դինամոյի» հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:10 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Չելսի-Արսեն Զախարյան

Առաջիկա ժամերին Լոնդոնի «Չելսին» կապ կհաստատի Մոսկվայի «Դինամոյի» հետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ անգլիական ակումբ տրանսֆերին խոչընդոտող խնդիրներին լուծում տալու համար, հաղորդում է «Чемпионат»-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:

Ավելի վաղ լոնդոնյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար 15 միլիոն եվրո (հենց այդքան է հրաժարագինը) էր առաջարկել մոսկովյան ակումբին: Կողմերը պատրաստ են եղել իրականացնել գործարքը, սակայն բրիտանական պատժամիջոցների պատճառով գումարը վճարելու խնդիր է առաջացել:

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 խաղ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա