Logo

«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:56 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում մրցեցին լոնդոնյան «Չելսին» ու «Վեսթ Հեմը»։ Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2-1 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ընդմիջումից հետո «Վեսթ Հեմի» ջամայկացի հարձակվող Միշայիլ Անտոնիոյի գոլին պատասխանեցին «Չելսիի» անգլիացի պաշտպան Բեն Չիլուելն ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ 

6 տուրերից հետո «Չելսին» 8 միավորով 10-րդն է, իսկ «Վեսթ Հեմը» 4 միավորով 17-րդն է։

Հաջորդ տուրում «Չելսին» կմրցի «Ֆուլհեմի», իսկ «Վեսթ Հեմը»՝ «Նյուքասլի» հետ։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Չելսի» - «Վեսթ Հեմ»՝ 2-1

Բեն Չիլուել, 76, Կայ Հավերց, 88 - Միշայիլ Անտոնիո, 62

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա