Logo

«Չելսին» ահռելի գումար է առաջարկել «Յուվենտուսին»՝ Դե Լիխտի տրանսֆերի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:32 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտին՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Լոնդոնցիները պատրաստ են նիդեռլանդցու տեղափոխության դիմաց 80 մլն եվրո վճարել, սակայն «Յուվենտուսը» պահանջում է 90 մլն եվրո։ Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել հնգամյա պայմանագիր և վճարել տարեկան 11 մլն եվրո աշխատավարձ։

2021/22 մրցաշրջանում Դե Լիխտը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 խաղի, որոնցում խփել է 3 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա