Logo

«Չելսին» Ռյուդիգերին փոխարինող է գտել Իտալիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:40 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Անտոնիո Ռյուդիգեր

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է փոխարինել գերմանացի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, որը, ամենայն հավանականությամբ, հունիսին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Բրիտանական Goal-ի տեղեկություններով՝ «թոշակառուները» ցանկանում են ձեռք բերել «Նապոլիի» և Սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերային իրավունքը: «Չելսին» պատրաստվում է առաջարկ կատարել աֆրիկացու համար, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո:

Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ռյուդիգերը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» համար և 4 տարվա պայմանագիր համաձայնեցրել «սերուցքայինների» հետ: 29-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա