Logo

«Չելսիի» պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բարսելոնա». հայտնի են կնքվելիք պայմանագրի մանրամասները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:34 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Սեզար Ասպիլիկուետա

«Բարսելոնան» համաձայնության է եկել Սեզար Ասպիլիկուետայի տեղափոխության շուրջ՝ հայտնում է El Chiringuito-ն։

Ըստ աղբյուրի՝ ամռանն Ասպիլիկուետան ազատ գործակալի կարգավիճակով կմիանա կատալոնական ակումբին։ Ֆուտբոլիստը կատալոնացիների հետ պայմանագիր կկնքի 3 մրցաշրջանի համար՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին չի կարողացել համաձայնության գալ «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ, քանի որ ցանկանում է «2+1» ձևաչափով գործարք, սակայն լոնդոնյան ակումբը համաձայն է միայն «1+1»-ին:

Ասպիլիկուետան «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից։ Իսպանացին անգլիական ակումբի կազմում երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ՝ նվաճել Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա աջ պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա