Logo

«Չելսիի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախը մերժել է այդ ակումբներին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.01.2020ՍՊՈՐՏ
Zaha1501abcd - «Չելսիի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախը մերժել է այդ ակումբներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:29

-

-

«Քրիստալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ անձամբ ֆուտբոլիստը հայտնել է անգլիական թիմում մինչև այս մրցաշրջանի ավարտը մնալու մտադրության մասին և ղեկավարությունից չի պահանջել բաց թողնել իրեն, չնայած նրան, որ «Չելսին», «Տոտենհեմն» ու «Բավարիան» հետաքրքրված էին նրա ծառայություններով: Վերոնշյալ ակումբները հրաժարվել են Զահայի տրանսֆերի դիմաց վճարել «Քրիստալ Փելասի» կողմից պահանջված 94 մլն եվրո գումարը:

27-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt.de պորտալի, կազմում է 55 մլն եվրո: Զահայի պայմանագրի ժամկետը «Քրիստալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Լեմպարդը չի բացառել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի տեղափոխությունն իր թիմ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա