Logo

«Չելսիի» տագնապալի ցուցանիշը, որ երրորդ անգամ գրանցվեց ընթացիկ մրցաշրջանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:17 / 03.03.2022ՍՊՈՐՏ
Լուտոն Թաուն-Չելսի

Լոնդոնի «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ է 2 գոլ բաց թողել առաջին խաղակեսում՝ տեղեկացնում է Opta-ն։ Նախօրեին թիմն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս 3։2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լուտոն Թաունի» նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո «Չելսին» պարտվում էր 1։2 հաշվով։ Խաղասկզբից 1 րոպե 42 վայրկյան անց դաշտի տերերին առաջ է մղել Բերկը։ Դա լոնդոնցիների բաց թողած ամենաարագ գոլն է այս մրցաշրջանում։ 27-րդ րոպեին Սաուլը վերականգնել է հաշվի հավասարությունը, բայց 13 րոպե անց Կորնիկը դարձյալ առաջ է մղել Չեմպիոնշիփը ներկայացնող «Լուտոնին»։ Ընդմիջումից հետո Վերները (68) և Լուկակուն (78) վերջնականապես «Չելսիի» կողմն են թեքել հաղթանակի նժարը։

Ավելի վաղ Թոմաս Տուխելի սաներին առաջին խաղակեսում 2 գոլ էին խփել ռուսական «Զենիթը» (2021-ի դեկտեմբերին, խաղն ավարտվել էր 3:3 հաշվով) և «Լիվերպուլը» (այս տարվա հունվարին, 2:2)։ Նշված հանդիպումները տեղի էին ունեցել համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա