Logo

«Չելսին» աստղաբաշխական առաջարկ է արել «Ինտերին» Լուկակուի համար

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
int 190827 fc romelu lukaku touchscreen segment833 - «Չելսին» աստղաբաշխական առաջարկ է արել «Ինտերին» Լուկակուի համար

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ չի հեռանա ակումբից՝ հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։

Նրա խոսքով՝ «Չելսին» 130 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել «Ինտերին», սակայն մերժում է ստացել։ Ա սերիայի չեմպիոնը չի ցանկանում բաժանվել Լուկակուից։ Հաղորդվում է, որ բելգիացին ևս հետաքրքրված չէ Պրեմիեր լիգա վերադարձով։

Բացի Լուկակուից «Չելսին» հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» որոշել է տրանսֆերի հանել իր առաջատարներից մեկին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա