Logo

«Չելսին» այլ ֆուտբոլիստի տեղափոխության թեմա է շոշափել Լուկակուի վարձակալության բանակցություների ժամանակ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:02 / 28.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարի ծառայություններով՝ հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

«Ազնվականները» սլովակ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության թեման շոշափել են Ռոմելու Լուկակուի վարձակալության բանակցությունների ժամանակ:

Լոնդոնյան ակումբը 27-ամյա կենտրոնական պաշտպանին դիտարկում է որպես Անտոնիո Ռյուդիգերին փոխարինող: Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով համալրել էր «Ռեալը»:

Ավելի վաղ «ներաձուրիները» հրաժարվել էին ՊՍԺ-ին վաճառել Շկրինիարի տրանսֆերային իրավունքը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա