Logo

«Չելսին» երկարաձգեց պայմանագիրն իր առաջատարներից մեկի հետ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 23.11.2018ՍՊՈՐՏ
Chelsea Fabregas Kante Hazard - «Չելսին» երկարաձգեց պայմանագիրն իր առաջատարներից մեկի հետ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կշարունակի իր ելույթները հարազատ դարձած ակումբում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի ևս 5 տարի, հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերը:

Նոր պայմանագրի համաձայն՝ Նգոլո Կանտեն շաբաթական կվաստակի 325 հազար եվրո: Պայմանագրի թարմացումից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձավ «կապույտների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Կանտեն «Լեսթերից» էր տեղափոխվել «Չելսի»՝ «աղվեսների» հետ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո: Լոնդոնյան ակումբ տեղափոխվելու նույն մրցաշրջանում Կանտեն դարձյալ նվաճեց Անգլիայի ոսկե մեդալները, իսկ այս տարի Ֆրանսիայի հետ դարձավ աշխարհի չեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա