Logo

«Չելսին» գտել է կենտրոնական պաշտպանի, որ կդառնա ակումբի տրանսֆերային թիրախը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
0 GettyImages 1234379623 - «Չելսին» գտել է կենտրոնական պաշտպանի, որ կդառնա ակումբի տրանսֆերային թիրախը

«Չելսին» «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը ձևակերպելուց հետո կկենտրոնանա կենտրոնական պաշտպանի հրավիրելու վրա:

Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն միշտ առաջնահերթ տարբերակ է եղել լոնդոնյան ակումբի համար, բայց նրա տրանսֆերն առայժմ համաձայնեցված չէ:

nintchdbpict000637830826 e1614262826683 960x640 - «Չելսին» գտել է կենտրոնական պաշտպանի, որ կդառնա ակումբի տրանսֆերային թիրախը

Ինչ վերաբերում է Լուկակուին, ապա նա մոտ ժամանակներս կժամանի Լոնդոն, որպեսզի պայմանագիր ստորագրի «Չելսիի» հետ: Ակումբն այժմ մշակում է մեկնման ծրագիրը: Ֆուտբոլիստի բուժզննումը և շնորհանդեսը տեղի կունենան հաջորդ շաբաթ:

Կունդեն 2019 թվականից է խաղում «Սևիլիայում», մինչ այդ պաշտպանել է ֆրանսիական «Բորդոյի» մարզական պատիվը: 22-ամյա պաշտպանը 2 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում:

Նույն գետը՝ 3-րդ անգամ. Ինչու է եկել Լուկակուի ու «Չելսիի» վերամիավորման պահը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա