Logo

«Չելսին» կարող է վարձակալել «Ատլետիկոյի» կիսապաշտպանին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 30 - «Չելսին» կարող է վարձակալել «Ատլետիկոյի» կիսապաշտպանին

Իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարիերան կարող է շարունակել «Չելսիում»։

The Telegraph-ի հաղորդմամբ՝ «Չելսին» դիտարկում է վարձակալության տարբերակը, քանի որ մտադիր է ուժեղացնել միջին գիծը։ Լոնդոնյան ակումբի որոշումը կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք նրանք կկարողանան բաժանվել Դրինքվոթերից, Բակայոկոյից ու Բարկլիից։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իր հերթին, հայտնում է նաև, որ «կապույտները» որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում են Կունդեի թեկնածությունը։

Սաուլը անցյալ մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա