Logo

«Չելսին» կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը, եթե թիմը չնվաճի ՉԼ-ի ուղեգիր

17:20 / 07.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը 25 տոկոսով կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր, հայտնում է The Telegraph-ը:

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Տոդ Բոուլին կարծում է, որ վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ծախսված գումարները պետք է որոշակիորեն փոխհատուցվեն այդ տարբերակով: 

Անգլիայի առաջնության 25 տուրից հետո անգլիացի Գրեմ Փոթերի գլխավորած թիմը 50 միավորով 10-րդն է:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» մարտի 7-ին կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-իուղիղ եթերում: Առաջին խաղում գերմանական ակումբը տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա