Logo

«Չելսին» պարտվեց, «Տոտենհեմն» ու «Նյուքասլը» հաղթեցին, այլ արդյունքներ

20:00 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:

Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփեց պորտուգալացի կիսապաշտպան Մատեուս Նունյեսը:

Նույն տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:

Տանտերերից գոլով աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը և անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ «Բրայթոնից»՝ անգլիացի պաշտպան Լյուիս Դանքը:

«Նյուքասլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:

30-ական խաղից հետո «Չելսին» 39 միավորով 11-րդն է, «Վուլվզը»՝ 31 միավորով 12-րդը, «Նյուքասլը» 56 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով չորրորդն է: «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 1-0 

Մատեուս Նունյես, 31

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2-1 (տեսանյութ)

Հյոն Մին Սոն, 10, Հարի Քեյն, 79 - Լյուիս Դանք, 34

«Բրենթֆորդ» - «Նյուքասլ»՝ 1-2 (տեսանյութ)

Իվան Թոնի, 45+1 (11մ) - Դավիդ Ռայա, 54 (ինքնագոլ), Ալեքսանդր Իսակ, 61


«Ասթոն Վիլա» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 2-0 (տեսանյութ)

«Ֆուլհեմ» - «Վեսթ Հեմ»՝ 0-1 (տեսանյութ)

«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 0-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա