Logo

«Չելսին» ռեկորդային գումար է առաջարկելու հարձակվողի համար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 04.08.2021ՍՊՈՐՏ
skysports thomas tuchel roman 5399920 - «Չելսին» ռեկորդային գումար է առաջարկելու հարձակվողի համար

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ առաջիկա օրերին լոնդոնցիները 120-130 մլն եվրո են առաջարկելու բելգիացու տրանսֆերի դիմաց:

Եթե «ներաձուրիներն» ընդունեն առաջարկը, դա կդառնա անգլիական ակումբների պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի ձեռք բերումը: Ներկայիս ռեկորդը պատկանում է Պոլ Պոգբային, որի համար «Մանչեսթեր Յունայթեդը» 105 մլն եվրո է վճարել:

Աղբյուրը նաև հայտնում է, որ «Չելսին» պատրաստվում է Լուկակուին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ վճարել:

Նախկինում բելգիացին ելույթ է ունեցել «կապույտների» կազմում: 2014 թվականին «Չելսին» 35 մլն եվրոյով «Էվերթոնին» վաճառեց նրա տրանսֆերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա