Logo

«Չելսին» ու «Տոտենհեմը» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

20:59 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ:

Լոնդոնյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան անգլիացի պաշտպան Բեն Չիլվելը, գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց զամբիացի հարձակվող Պատսոն Դական:

«Չելսին» 37 միավորով 10-րդն է, իսկ «Լեսթերը»՝ 24 միավորով 16-րդը:

Զուգահեռաբար ընթացած խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:

Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գոլով աչքի ընկավ նաև հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը: «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում հաշիվը կրճատեց անգլիացի պաշտպան Ջո Վորելը:

«Տոտենհեմը» 48 միավորով չորրորդն է, իսկ «Նոթինգհեմ Ֆորեսթը»՝ 26 միավորով 14-րդը:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լեսթեր» - «Չելսի»՝ 1-3 

Պատսոն Դակա, 39 - Բեն Չիլվել, 11, Կայ Հավերց, 45+6, Մատեո Կովաչիչ, 78

Հեռացում՝ Վաուտ Ֆաս, 87 («Լեսթեր»)

«Տոտենհեմ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 3-1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 19, 35 (11մ), Սոն Հին Մին, 62 - Ջո Վորել, 81

Չիրացրած 11-մետրանոց՝ Անդրե Այու, 90+5 («Նոթինգեմ Ֆորեսթ»)


ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Էվերթոն» - «Բրենթֆորդ»՝ 1-0

«Լիդս» - «Բրայթոն»՝ 2-2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա