Logo

«Չելսին» ընկերական խաղում հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.08.2021ՍՊՈՐՏ

«Արսենալն» ու «Չելսին» ստուգողական հանդիպում են անցկացրել «Էմիրեյթսում»: Խաղն ավարտվել է «ազնվականների»՝ 2-1 հաշվով հաղթանակով:

26-րդ րոպեին Կայ Հավերցն առաջ է մղել «Չելսիին» հաշվի մեջ, 69-րդ րոպեին Գրանիտ Ջական խփել է պատասխան գնդակը, իսկ 72-րդ րոպեին Տեմի Աբրահամը խփել է «Չելսիի» երկրորդ գնդակն այս խաղում՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Օգոստոսի 4-ին «Չելսին» ընկերական հանդիպում կանցկացնի լոնդոնյան մյուս ակումբի՝ «Տոտենհեմի» հետ, իսկ «Արսենալը» «Տոտենհեմի» հետ ստուգողական խաղ կանցկացնի օգոստոսի 8-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա